Նոր սկիզբ՝ դեպի նոր երազանքներ ու նպատակներ. Երևանի դպրոցներում շրջանավարտների համար հնչել է վերջին զանգը: Դպրոցական տարիները պատանիներն ամփոփել են ջերմ հիշողություններով: «Վերջին դաս»-ի միջոցառումներն իրենց կարևոր խորհուրդն ունեն նաև մանկավարժների համար, որոնց է վստահված սերունդների կրթությունը:
Երևանի հիմնական դպրոցներ են այցելել և շրջանավարտներին բարի երթ մաղթել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն արվեստի հանրակրթական միակ դպրոցի՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների «Վերջին զանգը» Երանի քաղաքապետարանի տանիքի տակ էր՝ ավարտական ցուցահանդեսով:
Երևանի շուրջ 18000 շրջանավարտի համար առաջիկայում կյանքի նոր շրջափուլ է բացվելու: Կրթությունն ու գիտելիքն աշակերտները խոստացել են ծառայեցնել հայրենիքի հզորացմանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն