Հայաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի վարչապետները չեն մասնակցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Աշխաբադում, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Հայաստանը հանդիպմանը ներկայացրել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Ադրբեջանի և Ուզբեկստանի դեպքում՝ փոխվարչապետները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել գալ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին, Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի խոսքը փոխանցում է «Вы слушали Маяк» Տելեգրամյան ալիքը։
«Պատճառները տեխնիկական են։ Ես պատվիրակությունը ներկայացնելու հանձնարարություն ստացա և այդ պատճառով ժամանեցի Մինսկից։ Դա կապված չէ հարաբերությունների վատթարացման հետ», նշել է նա։
Կարդացեք նաև