Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է

Մայիս 24,2024 16:55

2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ․Շ.-ն այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, 2022 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 18-ին կազմված որոշման, ապա դրան հաջորդած գրավոր հայտարարության տեքստերում ներառել է իրականությանը չհամապատասխանող, գոյություն չունեցող տեղեկություններ՝ ուրիշի գույքն օտարելու իրավասություն ունենալու վերաբերյալ, ապա ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող այդ փաստաթղթերը։

Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել է իրեն փոխկապակցված անձին՝ իր պապին՝ այդ կերպ առերևույթ խաբեությամբ հափշտակելով 5.050.000 ՀՀ դրամ արժեցող վերոնշյալ ավտոմեքենան:

Նախաքննությունը ընթացքում նշված անձի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել և վերցվել են վերոհիշյալ որոշման բնօրինակները, սակայն այլ թվագրմամբ, բովանդակության այլ ձևակերպմամբ, ինչպես նաև մեկ այլ՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենա օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ.Շ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, այդ թվում՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենայի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031