Եվրոպական միությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը, որը հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի համաձայնագրի, ավելի կոնկրետ` մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրության վրա, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի։
«ԵՄ-ն խրախուսում է կողմերին հետագա վճռական քայլեր ձեռնարկել այլ երկկողմ չկարգավորված նշանակալի խնդիրների լուծման համար եւ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին աջակցելուն»,- նշված է մայիսի 17-ին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հաղորդագրության մեջ:
EU NEIGHBOURS east