Մայիսի 21-ին DataArt-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը։
Գրքի հեղինակը՝ Կարո Հակոբյանը, տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ։ Շնորհանդեսին նա նաև մաստեր կլաս անցկացրեց ներկաների համար։
Ելույթներով հանդես եկան ծրագրավորման ոլորտի տարբեր մասնագետներ` «Adobe Հայաստան»-ի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը և DataArt-ի փոխտնօրեն Իշխան Մարգարյանը։
Կարդացեք նաև
Նրանք իրենց ելույթներում կարևորեցին և ողջունեցին ՏՏ ոլորտի հայալեզու գրականության հրատարակումը։
Գրքի հրատարակիչ «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ, որ համար հիմք է դրվել «IT գրադարան» մատենաշարը։
Հեղինակ Կարո Հակոբյանը շնորհանդեսի ընթացքում շեշտեց, որ գրքից օգտվելու համար պարտադիր չէ ծրագրավորման մասին ունենալ նախնական գիտելիքներ, այն նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծրագրավորում սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։