Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ի հանրահավաքին. այսօր այս հարցին ի պատասխան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասաց. «Սպասելիքները շատ մեծ են: Հագեցած օրակարգ է»:
Բագրատ սրբազանն ասաց, որ մասնագիտական հանրության հետ հանդիպումների ժամանակ մեծ պատրաստակամություն է տեսել, գաղափարներ ու ծրագրեր են փոխանցել:
Երեկ Բագրատ սրբազանն ասել էր, որ Էջմիածին է այցելելու ու մամուլում լուր էին տարածել, որ նա գնացել է Վեհափառի հետ հանդիպելու: Բագրատ սրբազանը պարզաբանեց. «Միայն Վեհափառի հետ չեմ հանդիպել, սրբազաններն են ներկա եղել: Խոսակցություն է եղել ամբողջ շարժման մասին, տրամաբանության մասին, անելիքների մասին, թե օրակարգն ինչ է»:
Հարցին՝ կհաջողվի՞ ի վերջո հեռացնել այս իշխանություններին՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Միանշանակ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ