Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանաբար Փաստաբանների պալատի ակտիվությունն է պատճառը որոշ հարցերում կամ, չգիտեմ, այդ կառույցի նկատմամբ վերաբերմունքն է հիմքում դրված եղել»․ Նինա Կարապետյանցը՝ փաստաբանական գործունեության վճարները թանկացնելու մասին

Մայիս 24,2024 15:56

«Ամենայն հավանականությամբ պիտի որ ունենա, որովհետև այլ տրամաբանության մեջ այս իշխանությունը ցավալիորեն ոչ մի ուրիշ որոշում չի կայացրել»,-հարցին՝ փաստաբանական գործունեության վճարները թանկացնելու մասին նախաձեռնությունն ունի՞ արդյոք քաղաքական ենթատեքստ, «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Արդարադատության արժեքը. փաստաբանների հարկերի բարձրացման ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա» թեմայով քննարկման ժամանակ այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանը դժվարանում է ասել՝ ինչու են հիմա որոշել հանդես գալ այս նախաձեռնությամբ․ «Հավանաբար Փաստաբանների պալատի ակտիվությունն է պատճառը որոշ հարցերում կամ, չգիտեմ, այդ կառույցի նկատմամբ վերաբերմունքն է հիմքում դրված եղել, կամ գուցե առանձին գործերով առանձին մեղադրյալների առանձին պաշտպանների հնարավոր եկամուտներն են իրենց անհանգստություն պատճառել։ Բայց փաստն այն է, որ ՀՀ-ում չի կարող արդարադատություն լինել միայն խոշոր սեփականատերերի և օլիգարխների համար»։

Նինա Կարապետյանը ցավով նշեց՝ հարուստների համար արդարադատությունը մնում է հասանելի, աղքատների համար դառնում է կրկնակի անհասանելի․ «Մի երկիր, որտեղ պաշտոնապես հայտարարված է, որ կա 25 տոկոս աղքատություն, 25 տոկոսի համար ակնհայտ է, որ արդարադատությունը մատչելի չէ այն պարզ տրամաբանությամբ, որ բարձրացրել են պետտուրքերն աննկարագրելի չափով։ Այդ տուրքերը, երբ բարձրացնում էին, հիմնական հիմնավորումն այն էր, որ պետք է բեռնաթափել դատարանները, որ մարդիկ տեղին-անտեղին չդիմեն դատարան, պետք է պետտուրքն այնքան բարձր լինի, որ շարժը մի քիչ ավելի լինի։ Միևնույն է՝ հարուստների համար արդարադատությունը մնում է հասանելի, աղքատների համար դառնում է կրկնակի անհասանելի։ Ենթադրում եմ, որ նույն տրամաբանությունը կա այստեղ, որ քիչ մարդ դիմի դատարան, որպեսզի ամենայն հավանականությամբ դատարանները բեռնաթափելու տրամաբանության մեջ փորձեն տեղավորել։ Բայց սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները, որոնց մեծ մասին, այսպես թե այնպես, այս պահի դրությամբ հասանելի չեն ծառայությունները և մեր քաղաքացիների իրավունքների խախտումների պատճառը նա է, որ ի վիճակի չեն ֆինանսապես, չեն կարողանում դիմել փաստաբանի։ Արդարադատությունը թանկ հաճույք է, այս օրենքից ընդհանրապես հետո շատ ավելի խոցելի են լինելու։ Փաստաբանը ևս մարդ է, որն ունի մասնագիտական հմտություններ և իր ծառայություններն է մատուցում։ Եթե ինքը մեկ միավոր է վերցնում իր ծառայությունների համար, հիմա եթե մոտ 38 տոկոսի չափով ավելանալու է, ինքն իր ֆիքսված գումարը թողնելու է, գումարած 38 տոկոս, այսինքն՝ իր ծառայությունները մոտ կիսով չափ ավելանալու են, և դա ավելանալու է խնդիր ունեցող մարդու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031