Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում են մեդիա օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները՝  ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացման վերաբերյալ

Մայիս 24,2024 15:46

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում կազմակերպել է «Մեդիա օրենսդրության բարեփոխումները եւ դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ» թեմայով սեմինար։

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը նախ ներկայացրեց, թե որտեղից է ծագել բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը: Նա ասաց, որ միշտ պետք է հաշվի առնել, որ օրենսդրական փոփոխություններն առանց պետության հնարավոր չէ իրականացնել: Նաեւ ընդգծեց, որ հաճախ տեսնում են, թե իշխանություններն ինչպիսի ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս, ուստի նաեւ դրա համար է կարեւոր համագործակցությունը: ԽԱՊԿ նախագահի ձեւակերպմամբ, ամեն դեպքում կառավարությունը շահագրգիռ է, որ ԶԼՄ-ներն ինչ քաղաքական ուղղվածություն էլ ունենան, հետեւեն մասնագիտական էթիկայի նորմերին:

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը կարեւորեց նման հարցերի շուրջ, ինչպիսիք ինքնակարգավորումն ու կարգավորումն են, լրագրողական կազմակերպությունների համախմբվելը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը հնգամյա է: Ծրագիրը նպատակ ունի բարելավելու լրագրողական սկզբունքները, խթանելու հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը, ձևավորելու նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար:

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրենն ասաց, որ իրենց համար պատիվ է համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք ներկայացված են որպես քննարկման կազմակերպիչներ:

Հավելենք, որ քննարկվում են մեդիա օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները՝ կապված ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացման, պետության կողմից դրա ճանաչման, որակյալ մամուլի խրախուսման, տեղեկատվության ազատության զարգացման հետ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031