Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Իմ կարծիքով՝ այս գործի ամենամեծ իրավական աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ։ Ես սա համարում եմ պարզապես դիակապտություն։ Այս քաղաքական հետապնդման նվազագույն խնդիրն այս իշխանությունները լուծեցին այն առումով, որ մայիսի 26-ի հանրահավաքին Հայկ Շամիրյանը չի մասնակցի։ Այս խայտառակ հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Շամիրյանն ակտիվ մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում էր Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի վերաբերյալ կալանքի միջնորդության քննությունը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ուշ երեկոյան հայտնել էր, որ բնակարանի խուզարկությունից հետո Ասկերանի քաղաքապետը ձերբակալվել է։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ