Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը դատի է տվել տնօրենների խորհրդին. «Հետք»

Մայիս 24,2024 14:58

«Հետք». «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատի է տվել ընկերության տնօրենների խորհրդին:

ԱՆԻՖ-ի 100 % բաժնետոմսերը պատկանում են պետությանը: Բաժնետոմսերի կառավարումը 2019-2021 թթ. հանձնված էր Էկոնոմիկայի նախարարությանը (նախկինում՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն), 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, եւ ԱՆԻՖ-ը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ: Երեկ էլ Կառավարությունը որոշեց բաժնետոմսերի կառավարումը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին:

Դեկտեմբերի 22-ին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նոր նախագահ էր ընտրել Անի Իսպիրյանին: Եվ ահա Իսպիրյանի ղեկավարած խորհրդի կամ ավելի ճիշտ՝ երեք նոր անդամների առաջին քայլերից մեկը եղավ 2024 թ. հունվարի 5-ին ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ  Փափազյանի լիազորությունների դադարեցումը, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ֆոնդի աշխատակից Տիգրան Ղազարյանը:

Եվ ահա, ինչպես տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական համակարգից, Դ. Փափազյանը մարտի 5-ին դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ խնդրելով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը: Մարտի 18-ին հայցադիմումն ընդունվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանի վարույթ: Նիստի օրվա մասին տեղեկություններ datalex.am-ում այս պահին չկան:

Ամբողջ հարցն այն է, որ եթե Դավիթ Փափազյանի նպատակը նախկին պաշտոնում վերականգնվելն է, ապա Կառավարության երեկվա որոշման հիմնավորումից հայտնի է դարձել, որ ԱՆԻՖ-ը փակվելու է:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031