Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ստացվել է գրություն այն մասին, որ ըստ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների՝ Գավառի ավագ դպրոցի տնօրեն Ն.Ղ.-ն 2016 թ․-ից մինչ օրս նշված դպրոցում աշխատանքի է ընդունել իր ազգականներ եւ մտերիմներ Ռ.Չ-ին, Վ.Դ.-ին, Վ.Ճ.-ին, Վ..Բ-ին եւ այլոց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն վարձատրվել են:
Ըստ նույն աղբյուրի, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բոլոր այդ մարդիկ տարբեր տարիների ձեւակերպված են եղել որպես պահակ, հնոցապան, հավաքարար, նրանց անուններով հաշվարկվել է աշխատավարձ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել:
Արդյունքում վատնվել է 38.000.000 դրամ գումար: Հաղորդումը եւ կից փաստաթղթերն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե