Ermenihaber. Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից տարածված հայտարարության համաձայն՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այն տեղի է ունեցել Թուրքիայի Չորում Նահանգի Մեջիթոզյու շրջանում: Խորությունը կազմել է 13.3 կմ:
AFAD-ի հաղորդմամբ` ցնցումը զգացվել է նաև հարակից շրջաններում: Պաշտոնական աղբյուրներում երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան: