Երբ լրագրողը կամ հրապարակախոսը հոդված է գրում, ցանկալի է, իհարկե, որ նա ամեն բան իր գլխից չբստրի, եւ այն, ինչ խելքին փչի, նույն պահին չշարադրի: Լավ կլինի, ինչպես ասում են, իրականության հետ հաշվի նստել, նաեւ ճշտել փաստերը մասնագետների հետ: Բայց, ի վերջո, իմ՝ որպես լրագրողի, պատասխանատվությունը սահմանափակ է: Ով ուզում է, իմ գրածները կարդում է, ով չի ուզում, չի կարդում, մեկը հավանում է մյուսը՝ ոչ:
Պետական գործչի պարագան այլ է՝ նա պատասխան է տալիս իր երկրի քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության համար: Եթե, օրինակ, Ջո Բայդենը ցանկանա իր կարծիքն ասել կրոնի եւ հավատի մասին, նա կխորհրդակցի փորձագետների հետ, որպեսզի չվտանգի միլիոնավոր մարդկանց շահերը, չվիրավորի նրանց զգացմունքները, ավելորդ կրքեր չբորբոքի:
Եթե Մակրոնը որոշի խոսել, ասենք, Նապոլեոնի մասին, նրա անձնակազմը հաստատ տեղեկանք կխնդրի պատմաբաններից: Իսկ եթե առանց որեւէ տեղեկանքի Ազգային ժողովում հայտարարի, որ ինքը՝ Մակրոնը եւ Նապոլեոնը հանճարեղ զորավարներ էին, ապա Ֆրանսիայի հասարակությունը լրջորեն կմտահոգվի իր նախագահի հոգեկան առողջությամբ:
…Հայ եպիսկոպոսները (Գրիգոր Լուսավորչից սկսած), պարզվում է, Կեսարիայում օծվելու հետեւանքով դառնում էին «5-րդ շարասյուն» եւ պայքարում էին հայոց ինքնիշխանության դեմ: Հասկանում եմ, որ Հայաստանում չկան այն լուրջ վերլուծական կենտրոնները, որոնք ծավալուն տեղեկանք կտրամադրեն առաջին դեմքին: Բայց լավ պատմաբաններ մեր երկրում կան, եւ նրանք կբացատրեին, որ ոչ միայն հայ, այլեւ բոլոր քրիստոնյա եպիսկոպոսներն օծվել են, այսպես կոչված, «նվիրապետական աթոռներում»: Եվ, որը, կարծում եմ, ավելի կարեւոր է՝ հնարավոր չէ 21-րդ դարի՝ ազգային պետության եւ ինքնիշխանության մասին պատկերացումներով գնահատել 4-6-րդ դարի իրադարձությունները:
Կարդացեք նաև
Այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, օրվա իշխանությանը դուր չեկող երկու եպիսկոպոսներին «խփելու» համար հաստատ չարժե մտնել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված զգայուն եւ բարդ խնդիրների մեջ:
…Կամ՝ պարզվում է, ՀԱՊԿ առնվազն երկու երկրները մասնակցում էին մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը: Սա ի՞նչ է՝ սենսացիոն բացահայտում՝ քաղված «հավաստի աղբյուրի՞ց»: Բայց դա ասում է ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարը, որը շփումներ է ունեցել այդ երկրների ղեկավարների հետ, կան դիվանագիտական եւ բազմաթիվ այլ խողովակներ: Հետեւաբար, Հայաստանի վարչապետը պետք է ամեն ինչ աներ, որ հիշյալ պետություններն այդ վարքագիծը չդրսեւորեին (եթե, իհարկե, նրա տեղեկությունները ճիշտ են): Ոչ թե ձերբակալեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Դարձյալ այսրոպեական խնդիրներ լուծելու համար, ինչպես նաեւ՝ ոչ հասուն մարդուն հատուկ ինքնահաստատման ձգտումներից ելնելով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե մեր հայ տղերքին հիմնականում բելառուսական Պոլոնեզներով ու ռուսական սոլնցեպյոկներով են կոտորել,մեծ ուղեղ պետք չէ, որ հասկանալ ով է նրանց ՀԱՊԿ-ից պատրաստել։
Դե Իսրայելական ու թուրքական դրոնների մասին գիտենք, բայց այդ երկրների,պատերազմին ներգրավվածության մասին, մենք ազատ խոսում ենք,ինչի պիտի նրանց մասին չասենք։
Մենք Ձեզ հե՞տ՝ այո, պետք է ասենք եւ ասում ենք: Բայց՝ ոչ այն անձը, որը պարբերական շփումներ է ունեցել եւ ունի Պուտինի ու Լուկաշենկոյի հետ:
Իմ ու Ձեր խոսույթները պատմության գիրք չեն մտնի, և մեր սերունդները ճշմարտությունը չիմանալու պատճառով, նոր սխալներ կանեն։ Պատմության գիրք մտնում են միայն պետական մակարդակով արձանագրված փաստերը և մեր երկրի շահերից է բխում այդ փաստերն ու մեկնաբանությունները ներկայացնել մաքսիմալ իրականությանը համապատասխան։
Չեմ կարծում,որ Սերժ Սարգսյանը անձնական զրույցներում Վլադիմիր Պուտինին չէր հայտնում իր դժգոհությունը Ադրբեջանին օգնելու վերաբերյալ,բայց դա չէր արձանագրվում, և ազգաբնակչությունը էշի ականջում քնած, կարծում էր ,որ եթե Սերժ Սարգսյանը ձայն չի հանում ուրեմն մեր երկրին սպառնալիք չկա։
You are partially right! History also notes realities that have the consensus of a large number of serious and reliable historians. In that regard, the 30 year Karabakh conflict will still be the focus of historians, especially when secrets concerning its diplomatic and military nuances become public in a couple of decades.
In the meantime and in an effort to swim against the official trendy narrative of the ‘evil Russians, Putin and Lukashneko sold us’, here is a thought to ponder upon – Yes, the Russians sold us but only after having suggested diplomatic solutions that could have saved our face. the 2016 war was a yellow card to Armenia to sober up and accept the peace plan on the table, time was running short as the Russians had to come to terms with the Turks and Azeris to secure their southern flank before potential conflict could flame in eastern europe. It is a documented fact that the Russian side (with Minsk group consensus) presented Armenia with a new plan in the summer of 2019 and that we are the ones who refused it. Remember that the government’s discourse in Armenia from 2018 to 2020 (before the war) was in no way focused on the diplomatic and national security issues. Sashik’s 50, Robik’s 4 billion, Tushonkas, and Tovmasyan’s pen took most of the attention away from serious matters.
As first president LTP would say, the powerful countries and empires (in this case Russia) lost patience and sent us the solution by mail (postov). We have what we have, there are things to do now: lick our wounds and draw lessons for the future.