Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է պատճառը «Քաղաքացիական պայմանագրի» այսպես եւ այսքան, սովետական խոսույթով ասած՝ շարքերի կուռ միասնության. «Ազգ»

Մայիս 24,2024 10:04

Ազգային, քաղաքական, սոցիալական, նույնիսկ հոգեւոր ոլորտներում բազմաթիվ, բազմատեսակ ու բնական են հակասությունները, տարակարծությունները, կողմնորոշում պահանջող խնդիրները, որոնց նկատմամբ, հատկապես ներկա բարդ ժամանակներում, շատ բնական, հաճախ նույնիսկ անհրաժեշտ են անհատական, ընդհանուրից տարբերվող դիրքորոշումները, տեսակետների բախումը: Այս առումով զարմանալի միակարծություն, դոգմատիզմին մոտեցող համահարթեցված վիճակ է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցությունը, որն արդեն հինգ տարուց ավելի միահեծան իշխանություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, որդեգրել շատ ավելի այլամերժ՝ քան պառլամենտարիզմի տարատեսակների մեջ ամենահոռին համարվող «Խորհրդարանական բռնատիրությունը» (Parliametarian Dictatorship), օրենսդիր ու գործադիր իշխանությունների միաձուլմամբ նաեւ, որով, ի դեպ, ժամանակին գործել է Ֆաշիստական Գերմանիան:

Անցնող վեց տարիներին վերոհիշյալ կուսակցությունը, ճիշտ է, ունեցել է անհատական լքումներ, կուսակցական համակարգից,- օրենսդիր ու գործադիր,- հեռացողներ, նույնիսկ ընդդիմադիր ճամբար անցնողներ, որոնց թիվը սակայն եղել է շատ փոքր՝ համեմատած վերջին տարիներին մեր պետության ու ժողովրդի կրած կորուստների, արտաքին ու ներքին փորձությունների ու փորձանքների ահագնության հետ:

Ո՞րն է պատճառը «Քաղաքացիական պայմանագրի» այսպես եւ այսքան, սովետական խոսույթով ասած՝ շարքերի կուռ միասնության: Նույնիսկ ՀՅ Դաշնակցությունը, որը մինչեւ անցյալ դարի 60-ականներ արտասահմանում ունեցել է ներքին ամենախիստ կարգապահությունը, ավելի շատ այլախոհներ, այլակարծիքներ է ունեցել, քան «ՔՊ»ն այսօր, որը, հետեւցնելով իր անունից՝ պայմանագրային համաձայնության վրա պետք էր հիմնված լիներ, ուր քաղաքացին որեւէ պահի կարող է եւ ազատ է կնքած պայմանագիրը խզելու:

Իսկապես, ո՞րն է պատճառը ներքին այդ անխզելիության: Բազմատեսակ ու բազմաչափ կաշառք-պարգեւավճարնե՞րը, պաշտոնազրկո՞ւմը, այսպես կոչված կոմպրոմատնե՞րը, քաղաքական ու տնտեսական հաշվեհարդարնե՞րը… Հավանաբար՝ այդ բոլորը, որոնց վրա պատմաբան ընկերս ավելացնում է արժանահավատ մի հանգամանք՝ իշխող կուսակցության մեծամասնությունը բաղկացած է իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանցից, որոնք առանց «ՔՊ»-ի ոչինչ են: Ընկերս մատնանշում է այդպիսիներից մի քանիսին, որոնց անունները չեմ նշում այստեղ, չշոյելու համար նրանց փառասիրությունը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031