Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել է, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: