«Ժողովուրդը, երբ տեսնում է Ձեր կողքին մարդիկ, որոնց կենսագրականը ոչ այնքան լավ է… վստահություն չի արթնացնում…»- Բագրատ սրբազանի եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներկաներից մեկն ասաց սրբազանին: Ճշտող հարցին՝ ո՞ւմ մասին է խոսքը, երիտասարդը պատասխանեց՝ «հին իշխանություններից», հետո էլ ասաց՝ «Ռոբերտ Քոչարյանն, օրինակ»։
«Կամ մարդկանց պետք է սպանեք, կամ՝ իրավունք տաք մարդկանց վերափոխվելու։ Այս շարժման մեջ կան մարդիկ, որոնք իմ կողքին են հայտնվում, ես էլ՝ իրենց, որոնք հասարակության տարբեր շերտերի համար անընդունելի են, ինչպես այս սեղանի շուրջ կան նստած մարդիկ, որոնք մյուս շերտերի համար ընդունելի չեն։ Մենք «մերժելու» տրամադրությամբ առաջ գնալու կյանք չունենք։ Այս հասարակության մեջ արդար մարդ չկա, բոլորն իրենց բաժին մեղքն ու պատասխանատվությունն ունեն. մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր։
Եթե ուզում ենք ունենալ արդարների հասարակություն, ուրեմն պետք է գնանք այս ճանապարհով։ Երբ ասում են՝ ժողովուրդը տեսնում են և այլն, պատճառաբանություններ են։ Ժողովրդի կյանքը արնահոսման մեջ է, եթե մարդն արնաքամ լինելուց մտածում է ո՞ր բինտով ձեռքը կապի. չգիտեմ ինչ ասել։ Ես ուզում եմ վստահեցնել՝ այս շարժման մեջ շահառուն միայն ՀՀ-ն է։ Իմ սխալներով ու մեղքերով ապրած կյանքն այսօր ես դրել եմ սեղանի վրա, փողոցում և հրապարակում , ոչ մեկի թելադրանքով։ Որևէ մեկը չի կարող ապրած 30 տարվա հոգևոր կյանքը, որ հասել եմ արքեպիսկոպոսի աստիճանի, որևէ պատճառով թելադրել, որ ես զոհասեղանի վրա դնեմ»,- եղավ պատասխանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ