«Մեր երկիրը այլընտրանք չունի, քանի լինել գիտելիքահենք. Ք-ն հատուկ եմ ասում, որ գիտելիքահեն չասեն մարդիկ»,- այսօր ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով կրթության եւ գիտության հայեցակարգի մասին հարցին:
Նա հիշեց, որ դեռ 1992 թվականին, երբ ինքը դեռ ուսանող էր, Վազգեն վեհափառի հետ հանդիպման ժամանակ ասել՝ մեր երկիրն այլընտրանք չունի, քան գնալու բարձր տեխնոլոգիաներով տնտեսություն ստեղծելուն. 2021 թվականն է, բայց մենք դրա մասին դեռ խոսում ենք:
Սրբազանի գնահատմամբ, հայեցակարգից ավելի այս պահին տեսլականն է կարեւոր՝ ինչպե՞ս ենք պատկերացնում կրթության եւ գիտության տեսլականը:
«Իսրայելում վստահաբար եղել եք. անապատ երկիրը մարդիկ ծաղկեցրել են: Մեր ծաղկած երկիրը մենք դարձրել ենք անապատ. ի՞նչն է պակաս, անընդհատ այդ հարցը տվել եմ ես՝ պետություն, որը նպատակ ունի սահմանած»,- ասաց սրբազանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ