Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման գործում

Մայիս 23,2024 19:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Վիզլերի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համատեղ օրակարգը հետևողական կերպով ընդլայնվում է:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել անձամբ պարոն Վիզլերի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից պարբերաբար արտահայտվող հայանպաստ դիրքորոշումների համար և կարևորել միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Կլոդ Վիզլերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և բարձր գնահատել Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների ներկա մակարդակը: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կլոդ Վիզլերը շեշտել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, ինչը կնպաստի նաև տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցեր: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել է ՀՀ կառավարության մոտեցումները և հասցեական լուծումները՝ կապված ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնակչության խնդիրների ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը: Այս համատեքստում կարևորվել է նաև միջազգային հանրության աջակցությունը:

Տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման հարցում երկուստեք ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031