Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քո ցերեկով անցած ճամփեքը գիշերով եմ անցել, Ne oldu Pashinyan երգ չկա՞՝ կա, Ալիեւը չի՞ ասել հարբեցող ծաղրածու, ասել է». Բագրատ սրբազանը՝ Civic-ի լրագրողին

Մայիս 23,2024 17:22

Այսօր հայրենադարձների հետ հանդիպումից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին civic.am-ի լրագրողը դիմեց «սրբազանով»: Վերջինս զարմացավ՝ «բայց դուք ինձ ե՞րբ եք սրբազան ասել, փոխվեցի՞ք»: Լրագրողը հետաքրքրվեց՝ ձեր  շարժումը ստի ու կեղծիքի դեմ է, հանուն ճշմարտության է, բայց մի քանի դեպքեր եղան, երբ կեղծիք հնչեց, օրինակ, ԵՊՀ-ի պրոռեկտորի մասին, Ալիեւի երգի մասին ու հետո հերքեցիք, ո՞վ է ձեզ կեղծիք զեկուցում:

Բագրատ սրբազանը պատասխանեց. «Ես քո ցերեկով անցած ճամփեքը գիշերով եմ անցել, մի մտածիր: Համբերի: Նայի, տես, արդեն ճիշտ չես խոսում: Պրոռեկտորի հետ կապված, երբ որ ես լրատվությունը ստացել եմ, շատ հստակ ասել եմ՝ էս տեղեկությունը կա, ստուգված չի, վաղն էլ գալու եմ ստուգելու եւ հաստատելու: Մարդուն ոչ վիրավորել եմ, ոչ հայհոյել եմ, ոչ էլ: Մարդը հերքել է, չէ՞: Ես դրանից հետո չեմ շարունակել: Եթե որեւէ կերպով դուք վիրավորվել եք, ես ամոթ չեմ զգում ներողություն խնդրելու: Ալիեւի դեպքը տեսել եմ տեսանյութ դրված, հետո պարզվել է կեղծ է, ես այդ պատճառով ընդունել եմ, որ սխալ է եղել: Ես հատուկ եմ հետդ խոսում,կարող էի չխոսել, որովհետեւ դուք ստախոսության խողովակ եք: Բայց ես ոչինչ չեմ ասում, էն, ինչ դուք գրում եք, դեռ դրա համար պետք է պատասխան տաք: Մեր երկրում անպատասխանատու խոսք չպիտի լինի: Այդ տեսանյութի կապակցությամբ ես ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկատվություն է եղել, հանցանք չկա ընդունելու մեջ, չէ՞: Երանի բոլորը այդպես վարվեին: Երկրորդը՝ Ne oldu Pashinyan երգ չկա՞՝ կա, Ալիեւը որտեղ նստում, չի՞ ծաղրում՝ ծաղրում է, այդ բաժնում որեւէ մեկը  հերքե՞լ է իմ ասածը, Ալիեւը չի՞ ասել հարբեցող ծաղրածու: Ասել է: Ասել է, որ ես կոլխոզ էլ չեմ վստահի: Երբ որեւէ երկրի ղեկավարի վիրավորում են, ծաղրում են, դա այդ երկրի ղեկավարինը չի միայն, ամբողջ ժողովրդի պատկերն է: Եվ իմ ցանկությունը կլիներ, որ այսպես ինձ վարկաբեկելու, վիրավորելու փոխարեն թե՛ խորհրդարանից, թե՛ տարբեր ԶԼՄ-ներից ձեր քույր եւ եղբայր մեզ անելու փոխարեն հայացքներդ այն կողմ ուղղեիք: Սրա մասին է խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031