«Ազատություն». «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե էլ ինչ կարող ենք անել՝ Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին։
Պետքարտուղարը հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Բրյուսելում իր, Հայաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի ղեկավարի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է կայացել՝ նշելով, որ այդ հանդիպման նպատակն էր պարզել, թե ինչպես կարող են Վաշինգտոնն ու Բրյուսելն աջակցել Երևանին մի շարք ոլորտներում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: