«Ազատություն». Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն այսօր Բաքվում «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։
Կողմերը մասնավորաբար պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։
«Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը», – հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Տաջիկստանի նախագահը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: