Մայիսի 21-ի ժամը 19:45-ին անհայտ անձը բենզին էր լցրել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կայանված «LEXUS» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցին, հրկիզել այն և դիմել փախուստի:
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:
Նա ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական:
Կազմված փաստաթղթերը և կապանցի տղամարդը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն