ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այսօր այցելեցի ՀՀ- ում ԻԻՀ դեսպանատուն՝ իմ զորակցությունը հայտնելու նախագահի և արտգործնախարարի ողբերգական մահվան կապակցությամբ։ Նախագահը և արտգործնախարարը մեծ ներդրում ունեն տարածաշրջանում փխրուն կայունության պահպանման հարցում։ Իրանը միակ պետությունն է, որը խոսում է բալանսավորված խաղաղության կարևորության մասին։ Հույս ունեմ, որ Իրանի դիրքորոշումը սահմանների անձեռնամխելիության հարցում կշարունակի մնալ հաստատակամ և անփոփոխ։
Եւս մեկ անգամ իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին։
Կարդացեք նաև