Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանադայի խորհրդարանում ինձ հարցրին՝ լավ, մեզ մեղադրում եք, մենք կեղծավորություն ենք անում, բա ձեր կառավարությունն ինչո՞ւ է այդպես գործում. Բագրատ Սրբազան

Մայիս 23,2024 15:50

«Սա ինչ-որ խմբի շարժում չէ։ Սա մեր անգույն՝ բոլոր գույներով շարժումն է։ Սա տարիներով ծրագրված շարժում չէ, այլ ծնվել է պահի անհրաժեշտությամբ։ Այդ պահը Արցախի հանձնումից հետո եկել, արդեն 4 տարի է՝ պատել է ՀՀ-ին՝ կտոր-կտոր մեր հայրենիքի անվտանգությունը փշրելով։ Այդ կոնտեքստում ամենաառանցքայինը դարձել է Տավուշում ծագած խնդիրը: Մենք ասել ենք՝ խնդիրը սահմանափակ իմաստով Տավուշի մեջ է, բայց լուծումները հայության ձեռքերում է, Երեւանում է: Գործընթացը մենք չենք հնարել, գործընթացը  տեղի է ունեցել մեր մեծ պարտության, որը այս իշխանությունների ձեռքի գործն է…Միակողմանի զիջումներ կատարելով՝ այն էլ թշնամի պետության սպառնալիքի ներքո… Մենք ասում ենք՝ թող լինի սահմանազատում, սահմանագծում, այսպես ասած, խաղաղության հաստատում, բայց թող օրենքով ու կարգով լինի։ Ինչո՞ւ երկու տարի առաջ թշնամու գրաված հողերի մասին չեք խոսում, հանկարծ 90-ականների հողերի մասին եք խոսում…ի՞նչ են հիմա ասում, մենք 2,5 գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում: Այսինքն, եթե 20 փամփուշտ էին կրակում, հիմա տա՞սը պիտի կրակեն. հասկանո՞ւմ եք՝ ինչպիսի աբսուրդային ներկայացում է»,-այսօր հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա նաեւ նկատեց, որ ժամանակին գլուխներս բարձր, ոչ թե խնդրողի դերում, մենք խոսում էինք հայոց ցեղասպանության հարցի մասին, հիմա պարզ չէ՝ ինչի մասին ենք խոսում, տարբեր հարցեր են անընդհատ առաջանում.  «Մենք հիմա գնում ենք այս շենքի դիմաց, այն դեսպանատան, կառավարական շենքի դիմաց, հանդիպումներ ենք ունենում տարբեր մեծ ու փոքր մարդկանց հետ. Կանադայի խորհրդարանում ինձ ասել են՝ լավ, մեզ մեղադրում եք, մենք կեղծավորություն ենք անում, բա ձեր կառավարությունն ինչո՞ւ է այդպես գործում: Չեմ չափազանցնում, անձնապես ինձ հարցրել են՝ ինչու է ձեր կառավարությունն  այդպես գործում:

Այն ազգերը, որոնց մեջ ապրել ենք, ապրում ենք, ի՞նչ սրտով ենք նրանց հետ հարաբերվում, խնդրողի դերում ենք հայտնվել: Մինչդեռ ժամանակին իրենց կարծես թելադրողի դերում լինեինք: Դա շատ մեծ վնաս, վտանգ է հայ ժողովրդի համար, որոնք ապրում են այլ միջավայրերում: Նրանք հիմա մոլորված վիճակում են, անընդհատ մեզ հարցնում են՝ ի՞նչ է լինելու, ինչ պետք է անենք: Պետություն ու հայրենիք ունենալու երազը խլված է մեզնից: Այս շարժման ծրագիրն է, որ այդ երազը հետ վերադառնա, իղձերը հետ վերադառնան: Մենք սովորական ժողովրդի կարգավիճակից դառնանք հատուկ մարդիկ, երազով, իղձերով ապրող մարդիկ: Դա կարող է իրականացնել այդպիսի արժանապատվություն ունեցող պետությունը»,-ասաց նա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031