Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Սուքիասյանի դիրքորոշումը չի արտահայտում ՔՊ կուսակցության ու խմբակցության դիրքորոշումը»․ Արթուր Հովհաննիսյան

Մայիս 23,2024 15:42

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարությանը, որով նա սպառնաց ընդդիմությանը։

Սուքիասյանն ընդդիմադիրներին սպառնացել էր բանտարկությամբ ու սպանությամբ։ Հարցին, թե արդյոք սա ՔՊ-ի քաղաքական դիրքորոշումն է, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այո, պարոն Սուքիասյանը երեկ նման ելույթ ունեցել է, բայց նաեւ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ պարոն Սուքիասյանը հետագայում պարզաբանում է տվել այլ լրատվամիջոցի եւ հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները գնում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով։ Բանավոր ելույթում հնչեցրած պարոն Սուքիասյանի դիրքորոշումը չի արտահայտում ՔՊ կուսակցության ու խմբակցության դիրքորոշումը։ ՔՊ կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը առաջնորդվում է բացառապես ժողովրդավարական ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան երրորդ երկրի շահերը սպասարկող պատգամավորներ, դրա մասին բազմիցս ենք խոսել։ Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ, ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն, ոչ աջ, ոչ ձախ»։

Դիտարկմանը, որ խոսում են գործակալների մասին, բայց չկան իրավական գործընթացներ, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Առհասարակ, երբ մենք ասում ենք՝ օտարերկրյա ազդեցության գործակալ, եկեք պարզաբանենք՝ ինչի՞ մասին ենք մենք խոսում։ Մարդիկ քաղաքական պատվեր են կատարում»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031