Գաբրիել քահանա Վարդանյան. «Երեկ Փաշինյանը նորից պնդում էր, թե Հայաստանից դուրս ձեռնադրված և օծված հոգևորականներն ազդեցության գործակալներ են եղել։ Ուրեմն, այդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաև նույն ինքը՝ Պապ թագավորը, քանզի նա էլ պատմությունից հայտնի է, որ Հայոց գահին է բազմել Հռոմի օգնությամբ։
Փաշինյանական տրամաբանությամբ՝ ազդեցության գործակալներ են եղել նաև Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորը, Զաքարե Զաքարյան իշխանը, Հովսեփ Էմինը, Դավիթ Բեկը և Հայոց պատմության մեջ անմահացած շատերը։
Նման բարձր հանգամանքով անձն այսպիսի հայտարարություններ անելուց առաջ առնվազն պետք է վերլուծի տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողությունները, դրանցից բխող գործողությունները, ապա նոր իրեն իրավունք վերապահի անտեղի վերագրումներ կատարել կառույցի և անձանց, որի և որոնց համար Հայոց պետությունը և պետականությունը մշտապես համարվել են «Սրբություն սրբոց»։
Միևնույն տրամաբանության շրջանակներում արդյո՞ք ազդեցության գործակալներ են այսօրվա իշխանության մաս կազմող և բարձր պատասխանատու պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ պաշտոնյաններ, որոնք ծնվել մեծացել են արտերկրում, կամ մի քանի տարի ուսանել, վերապատրաստվել են օտար երկրներում և իրենց «ձեռնադրությունը» (դիպլոմը) ստացել են օտար պետություններից, իսկ վատագույն դեպքում նաև ցեղասպանություն գործած «բարեկամ» երկրից։
Կարդացեք նաև
Ինչ է ստացվում. փաշինյանական տրամաբանությամբ՝ ենթադրյալ «գործակալները» հայրենիք են պահել, իսկ պետության և պետականության մասին «մտածողները» արդեն քանի տարի է հանձնել են ու շարունակում են հանձնել»։