Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մայիսի 26-ի հանրահավաքում որոշվելու է Հայաստանի ապագան»․ Հայկ Մամիջանյան

Մայիս 23,2024 15:15

«Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակցիներին՝ մայիսի 26-ին, ժամը 4-ին լինել Հանրապետության հրապարակում։ Այնտեղ որոշվելու է Հայաստանի ապագան»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին։

ՔՊ-ականները հայտարարում են, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն Տավուշում «շռնդալից հաղթանակ» է ունենալու։

Ի պատասխան Մամիջանյանն ասաց․ «Փաշինյանը  մի հետաքրքիր հատկանիշ ունի, ինքն ուզում է ամեն ինչ իր օրակարգով անել, նույնիսկ ասում է, որ իր օրակարգով է գնդակահարության պատին մոտենալու։ Նախ ուզում եմ Փաշինյանին ասել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մահապատիժ պատժի տեսակ։ Ինքն իր օրակարգով չի գնալու դրան, ինքը խելոք, օրենքին համապատասխան գնալու է շատ երկար բանտարկության, որովհետեւ պետական դավաճանության համար հոդվածները շատ երկար են։ Եվ, այո, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կլինեն որոշ խուցեր, որտեղ ՔՊ-ն ահագին ձայն կհավաքի, որովհետեւ մեծամասնությունն այնտեղ նստած կլինի։ Այ այդպիսի Հայաստան եմ ես պատկերացնում։ Եվ վստահ եմ, որ դա իրականություն է դառնալու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031