Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովա. Հայաստանին «օգնելու իմիտացիա» արած երկրների մասին պետք է ինքնե՞րս գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն

Մայիս 23,2024 15:00

Թե որ երկրները նկատի ուներ Փաշինյանը, երբ խոսում էր 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին, մենք պետք է ինքնե՞րս գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«2020 թ. աշնանը հակամարտության հենց սկզբից ՌԴ-ն ամեն ինչ արել է այն դադարեցնելու համար, ինչպես նշել է նախագահ Պուտինը, «որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա»: Հիշեցնեմ՝ այն ժամանակ տեղի ունեցան Պուտինի բազմաթիվ հեռախոսազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։

Հրադադարի հնարավորություն կար դեռ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, բայց ՀՀ վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները: Թե դա ինչի հանգեցրեց, բոլորը գիտեն»,- նշել է Մարիա Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031