Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց Օնիկ Գասպարյանի հարցաքննութունը

Մայիս 23,2024 14:56

Ժամը 14.00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դռնփակ նիստից դուրս եկավ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (դատավոր Սարգիս Դադոյան) ժամը 11-ից շարունակվում էր ԳՇ նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Մեր տեղեկություններով Գասպարյանն ինքն էր վկայի կարգավիճակով Քիմիկոսների զորամասի գործով հարցաքննվելուց առաջ միջնորդել, որպեսզի նիստը ընթանա դռնփակ ընթացակարգով:

Հարցաքննությունն անցավ հոսանքազրկված պայմաններում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, ինչը կատարվում է և գտնում են, որ սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, հակակոռուպցիոն դատարանից դուրս գալուց հետո Oragir.News-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանը:

Դիտարկմանը, որ նախորդ անգամ ասել էր, որ դեմ է Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին, արդյոք պայքարո՞ւմ է դրա համար, Օնիկ Գասպարյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ չեմ պայքարում։ Պայքարը միայն փողոցում հայտնվելով չի, ինչ որ անհրաժեշտ է, ես կատարում եմ, ինչը նպատակահարմար եմ գտնում, ես անում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031