«Չեմ կարծում, որ այդ խոչընդոտները կախված են երրորդ երկրներից, այդ խոչընդոտների գերակշիռ մասը պայմանավորված են ՀՀ իշխանությամբ: Որ իրականում կա խնդիր ՀՀ իշխանության եւ Իրանի հետ, դա ակնհայտ է, բայց շեշտում եմ ոչ թե ՀՀ, այլ ՀՀ իշխանությամբ պայմանավորված: Բայց դա ռազմավարական նշանակության խնդիր է, որովհետեւ Իրանը մեզ համար չափազանց կարեւոր գործընկեր է, բարեկամ պետություն է, այս խնդիրներն օր առաջ պետք է հաղթահարվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը:
Ըստ նրա՝ ՀՀ իշխանության դիրքորոշումը, մեղմ ասած, Իրանի հետ խորքային առումով չհամագործակցելու մասին է. «Ըստ էության ՀՀ-ն սպասարկում է նաեւ երրորդ երկրների շահերը, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում:
Վերջին ժամանակահատվածում Իրանի կողմից խոսույթը էականորեն փոխվել է, եթե ժամանակին շատ բաներ ենթատեքստային էր տրվում, հիմա արդեն հստակ ասվում է, որ սրանք մեր կարմիր գծերն են, սա խոսում է այն մասին, որ մեր կողմը բոլոր առումներով տապալում է այդ գործընթացը, դրա համար մյուս կողմը ստիպված է լինում դրա մասին բարձրաձայնել:
Իրանը շատ խորքային պետություն է, պետություն, որտեղ անկախ նրանից, որ ողբերգական այդ դեպքից հետո պետականության համար առանցքային մարդիկ զոհվեցին, թեկուզ թանկ մարդկանց մահվան, միեւնույն է դա քաղաքական ուղղության պատճառ չի կարող դառնալ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ