Երբ ոստիկանության ծառայողները փորձել են Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձևափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։
Նշված անձին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, վերջինս կալանավորվել է։ 43-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Պարզվել է, որ վերջինիս որդին, տեղեկանալով հոր ձերբակալման մասին, Էջմիածին քաղաքի հյուրանոցներից մեկում նռնակով իրեն պայթեցնելու միջոցով ինքնասպան է եղել: Մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՀՀ քննչական կոմիտե