Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

15.4 միլիարդ դրամական մուտքեր․ հաստատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թվականի հաշվետվությունը

Մայիս 23,2024 14:28

Մայիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023թ.-ի տարեկան հաշվետվությունը։

Այն ընդգրկում է հաշվետու տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերն, ինչպես նաև ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունները։

2023 թվականին պետական գույքի կառավարման արդյունավետությունը նկատելիորեն բարձրացել է, ինչը դրական ազդեցություն է ունեցել պետական բյուջեի եկամուտների վրա։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականին պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15.4 միլիարդ ՀՀ դրամ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է 72.1%-ով կամ 6.4 միլիարդ դրամով։

Ստացված գումարների բաշխումը հետևյալն է՝

  • Գույքի օտարումից՝6 միլիարդ ՀՀ դրամ (աճ՝ 45.6% կամ 3.3 միլիարդ դրամ),
  • Բաժնեմասի մասնավորեցումից՝8 միլիարդ ՀՀ դրամ (աճ՝ 348.4% կամ 2.9 միլիարդ դրամ),
  • Վարձակալությունից՝3 միլիոն ՀՀ դրամ (աճ՝ 43.2% կամ 203 միլիոն դրամ),
  • Ալեհավաքների տեղադրումից՝ 289 միլիոն ՀՀ դրամ (նվազում՝2% կամ 29.5 միլիոն դրամ):

2023թ․-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 34 միլիարդ ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն, որը նախատեսվում է իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում։ Այս պարտավորությունները ներառում են մի շարք խոշոր ծրագրեր, որոնք ուղղված են նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնես հնարավորությունների ընդլայնմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը և այլն։

2023թի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացվել են հետևյալ գործարքները՝

  • Օտարման է ներկայացվել 70 անվանում անշարժ գույք, որոնցից 38-ը օտարվել է, ինչը 21-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Օտարման գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ, ինչը 56%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
  • Մասնավորեցվել են 2 առևտրային կազմակերպություններում պետությանը պատկանող բաժնեմասերը ընդհանուր 7 մլրդ ՀՀ դրամ արժեքով։
  • Օտարվել է պետական համակարգից օպտիմալացված 488 միավոր տրանսպորտային միջոց, ինչը 386-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
  • Իրականացվել է 68 միավոր անշարժ գույքի նվիրատվություն համայնքներին և քաղաքացիներին։
  • Կնքվել են անշարժ գույքի վարձակալության 231 և անհատույց օգտագործման 69 պայմանագրեր։

2023թ.-ի ընթացքում իրականացված համակարգային բարեփոխումների արդյունքում՝

  • Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել և հրապարակվել է օտարման ենթակա գույքի ցանկը։
  • Օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարզեցվել է համայնքներին սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով նվիրատվությամբ և անհատույց օգտագործմամբ անշարժ գույքի տրամադրման ընթացակարգը։
  • Հաստատվել է ներդրումային պարտավորությունների հսկողության նոր կարգը։
  • Հաստատվել է պետական մարմիններին սպասարկող տրանսպորտային միջոցների հատկացման նոր կարգը։
  • Հաստատվել է գույքի անհատույց օգտագործմամբ տրամադրման նոր կարգը։
  • Ստեղծվել է գույքի ներդրմամբ պետական առաջին բաց բաժնետիրական ընկերությունը, ինչը նպատակ ունի գույքի արդյունավետ կառավարման ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծել ֆոնդային բորսայի միջոցով բաժնեմասի մասնավորեցման նոր գործիքակազմ։
  • Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ հանրությանը հասանելի է դարձել պետական սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ կայքի միջոցով։

Ընդհանուր առմամբ, հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները և ծրագրերը ապահովել են զգալի ֆինանսական մուտքեր պետական բյուջե, ինչպես նաև նպաստել են պետական գույքի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը։

 Պետական գույքի կառավարման կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031