Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կողմում Խաչատուր Սուքիասյանի խոսքն է, մյուս կողմում փաստեր՝ ՔՊ-ն սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը»․ Հայկ Մամիջանյան

Մայիս 23,2024 14:24

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա ելույթին, որով նա սպառնաց ընդդիմությանը։

«Մինչեւ այսօր իրենք այդ ամենն անում էին առանց հայտարարելու՝ հետապնդում էին մարդկանց, ահաբեկում էին, ոստիկանության պաշտպանության ու վերահսկողության տակ գտնվող մարդուն մարմնական վնասվածքներ էին պատճառում։ Հիմա արդեն սկսել են հայտարարել։ Դե բարի ժամանց, կարող են ինձանից սկսել ունեզրկելը, սպանելը, բանտարկելը, մեզանից ոչ մեկը դրանից չի վախենում»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հավելեց․ «Իրենք փորձում են պիտակավորել այս կամ այն քաղաքական, հասարակական գործիչներին, հայրենասերներին, մարդկանց, որոնք Հայաստանի ապագայի համար են պայքարում։ Իրենց փորձում են պիտակավորել, դարձնել ինչ-որ մեկի շահերի ներկայացուցիչ։ Հիմա ես փաստ եմ ասում՝ Թուրքիայի ղեկավարությունը՝ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է ՔՊ-ի՝ Հայաստանում իշխանության մնալուն։ Ալիեւն անցյալ տարի նոյեմբերին մեր Ստեփանակերտում հայտարարել է, որ պատերազմից հետո մի քանի անգամ հնարավորություն կար, որ հայրենասերները, ինքը «ռեւանշիստ» է համարում, գային իշխանության Հայաստանում։ Ու ասել է՝ դա մենք ամեն գնով կասեցրել ենք։ Հիմա մի կողմում Խաչատուր Սուքիասյանի խոսքն է, մյուս կողմում փաստեր՝ ՔՊ-ն սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության շահերը։ Դե Սուքիասյանը թող իրենց շարքերում ման գա շահերի գործակալներին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031