Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանցի բնակիչներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում, ստիպում են ընդունել կառավարության փոխհատուցումը»․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 23,2024 13:52

«Կիրանցի մեր հայրենակիցներն աննախադեպ ճնշումներ են ենթարկվում, իրենց մոտ ստեղծում են մի իրավիճակ, որ այլեւս ելք չկա, եւ ամենաճիշտ լուծումն իրենց կողմից, այն փոխհատուցումն ընդունելն է, որն առաջարկում է կառավարությունը։ Եվ շատ լավ կլինի, որ այդ փոխհատուցումը վերցնեն, այլապես․․․»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դուք տեսաք՝ մի քանի օր առաջ հայտարարություն տարածվեց, որ այդ կադաստրի վկայականները, որոնք կան, դրանք խնդիր ունեն, այսինքն՝ ճիշտ չեն տրվել։ Պատահական չէ, որ այս խոսակցությունը բացվել է, այսինքն՝ այս օրերին ասվել է՝ եթե հիմա հանգիստ, հանդարտ չվերցնեք այն, ինչ առաջարկվում է ձեզ, վաղը-մյուս օրը դրանից էլ կզրկվեք։ Այսինքն՝ նորից ահաբեկչական մեթոդներով են գործում, տարբեր ստորաբաժանումներ են մտել հիմա Կիրանց գյուղ, դա հատուկ ծառայություններն են, ոստիկանական ուժերն են, տեղի իշխանության ներկայացուցիչներ են, Երեւանից եկած մարդիկ են, ամեն Կիրանցում երեւի 10-15 չինովնիկ է ընկնում, որ ամեն օր սպառնում են, համոզում են, ճնշումների են ենթարկում։ Պատահական չէ, չէ՞, որ չեն թողնում՝ լրագրողներն ու պատգամավորները ներս մտնեն, տեսնեն ինչ է կատարվում։ Այսինքն՝ իրենք տեռոր են իրականացնում, եւ այդ տեռորի ընթացքում մարդիկ կլինեն, որոնք տեղի կտան։ Այս ամիսների ընթացքում մարդիկ պայքարել են, հիմա էլ տարբեր ճնշումներ են իրականացվում մարդկանց ընտանիքի անդամների վրա։ Այդ մարդու եղբայրը կամ քույրն աշխատում է պետական համակարգում, սպառնում են, որ աշխատանքից կազատեն, սպառնում են, որ քրեական գործեր կհարուցեն։ Այս ընթացքում մարդկանց ապօրինի կալանավորել են, եւ պարզ ասել են այդ մարդկանց՝ եթե ձեզ ցույցերից հեռու պահեք, ոչ մի խնդիր չեք ունենա։ Բռնապետություն է, զարմանալի բան չկա։ Կգտնվեն մարդիկ, որոնք տեղի կտան, բայց մեծամասամբ մարդիկ տրամադրված են մինչեւ վերջ պայքարելու»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը նշեց, որ իշխանություններն ունեն «դոսյեներ», որոնք օգտագործում են այդ մարդկանց դեմ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031