Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի ՌԴ». Զատուլինը պարզաբանել է, թե ՀԱՊԿ որ երկրները նկատի ուներ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանին օգնելու մասին

Մայիս 23,2024 14:04

ՀՀ վարչապետը փորձում է պատերազմում պարտության համար ամբողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա. Gazeta.ru-ի հետ զրույցում մեկնաբանելով Փաշինյանի խոսքը ՀԱՊԿ անդամ երկու երկրների՝ «մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը» մասնակցելու վերաբերյալ՝ ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է. Փաշինյանը ստախոս է և սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը», – ասել է Զատուլինը:

Պետդումայի անդամը պարզաբանել է, թե ՀԱՊԿ որ երկրները նկատի ուներ Փաշինյանը. «Կարելի է համարել Ռուսաստանը և Բելառուսը: Իմ կարծիքով՝ դրա համար պետք չէ ենթադրություններ անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031