ՀՀ հակակոռուպցւոն դատարանում ժամը 11-ին նշանակվել էր Անդրանիկ Մակարյանի, Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Այն մինչ այս պահը ընթանում է դռնփակ ընթացակարգով, իսկ նիստը սկսվելուց վայրկյաններ անց հոսանքազրկվել էր դատարանը: Այդ պայմաններում ընթանում է հարցաքննություն: Մեր տեղեկություններով՝ հարցաքննվում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Հիշեցնեմ, որ Քիմիկների զորամասից անհետ կորածների գործով ԳՇ նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անգործություն ցուցաբերելու, հրամանատարներից մեկը պաշտոնեական դիրքը չարաշահելու, ենթակա անձնակազմի նկատմամբ, անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ ցուցաբերելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ…
Կարդացեք նաև
Դատավորն է Սարգիս Դադոյանը:
Ռ.Մ.