Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը մասնակցում է օրենքների քվեարկություններին, որովհետեւ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ. Ալեն Սիմոնյան 

Մայիս 23,2024 13:19

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու.
պատասխանը պարզ է՝
ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ – 24.000 դրամ

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031