ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարությանը, որով նա սպառնաց ընդդիմությանը։
«Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի ելույթին, իրավական գնահատական կտրվի մեր կողմից, եւ համապատասխան գործընթաց կսկսվի, որովհետեւ այդ տիպի ելույթները որոշակի սպառնալիքներ են։ Նաեւ իրենք Քրեական օրենսգրքի համապատասխան կետերով պայմանավորված տարրեր են պարունակում»,- ասաց Օհանյանը։
Նա հավելեց, որ Խաչատուր Սուքիասյանը չի կարող վախեցնել իրենց․ «Բայց պարոն Սուքիասյանը մոռանում է, որ ինքը չի կարող մեզ վախեցնել, պարոն Սուքիասյանը մոռանում է, որ այսօրվա իրավիճակն ստեղծվել է իրենց իշխանության օրոք եւ իրենք Քրեական օրենսգրքի համաձայն պետք է պատասխան տան այն գործողությունների, ապօրինությունների, դավաճանությունների համար, որոնցով իրենք Արցախը եւ Հայաստանը հասցրել են այս վիճակի», – ասաց Օհանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ