ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովին տրված վկայությունով աջակցում է Հայաստանին հատկացվող 250 միլիոն դոլարի օգնության փաթեթին և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին
Վաշինգտոն – Ս.թ. մայիսի 22-ին Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) համանախագահ Էնթոնի Բարսամյանը և գործադիր տնօրեն Բրայան Արդունին Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն կրտսերի (դեմոկրատ, Նյու Ջերսի) հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեցին կոնգրեսականին առաջնորդելու համար մի երկկուսակցական նամակ, որով հայցվում է Հայաստանին 250 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել: Նրանք նաև քննարկեցին այն եզակի դիրքորոշումը, որը հայկական ՀԿ-ները խաղացել և շարունակում են խաղալ հայ ժողովրդին այդքան անհրաժեշտ աջակցությունը տրամադրելու հարցում Ադրբեջանի ցեղասպանական արշավին հաջորած ժամանակահատվածում, որը գագաթնակետին հասավ անցյալ աշնանը, երբ ավելի քան 100,000 հայեր վտարվեցին իրենց պապենական հայրենիքից և ապաստան փնտրեցին Հայաստանում:
Ամրապնդելով երկկուսակցական հայցը, Համագումարը Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովի առջև ներկայացրած իր վկայությունում նշեց, որ ԱՄՆ-ը «յուրահատուկ դիրքորոշում ունի ապահովելու, որ Հայաստանն ունենա անհրաժեշտ գործիքներն ու ռեսուրսներն՝ իր ժողովրդին և իր սահմանները պաշտպանելու համար», և կոչ արեց ու հորդորեց Կոնգրեսին և վարչակազմին՝ «պաշտպանական զենք տրամադրել՝ էլ ավելի աջակցելու Հայաստանին իր ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում»։
Համագումարն ընդգծեց մարդասիրական աջակցության կարևորությունը «Ադրբեջանի էթնիկ զտումների պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի» հետևանքով, նշելով, որ «ԱՄՆ աջակցությունը կարող է նաև դեր խաղալ հետագա ցեղասպանություն կանխելու գործում»: Համագումարը մասնավորապես կոչ արեց միջոցներ «հասանելի դարձնել ամերիկահայ մասնավոր կամավոր կազմակերպություններին», որոնք ապացուցել են ծախսերի առումով իրենց առավել արդյունավետ լինելը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արցախի բնիկ հայերին, Համագումարը հորդորեց Կոնգրեսին «օգնել ապահովել, որ վերադարձի հիմնարար իրավունքը», ինչպես նաև «ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինքնորոշման իրավունքը և մարդու համընդհանուր իրավունքները կիրառվեն Արցախի ժողովրդի համար» և որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ենթարկի «պատասխանատվության մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար»։
Պահպանելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության Ակտի 907 Բանաձևի տառն ու ոգին, Համագումարը հստակորեն պաշտպանեց 7288 Բանաձևը՝ 2024թ.-ի Հայկական պաշտպանության ակտը և կոչ արեց ներառել այն: Համագումարի վկայությունը նաև հստակեցրեց, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական կամ անվտանգային աջակցություն չպետք է տրամադրվի Ադրբեջանին:
Համագումարը նաև հորդորեց ներառել ձևակերպումներ, որոնցով կոչ կարվի անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, որոնք պահվում են Ադրբեջանի կողմից, ներառյալ Արցախի ղեկավարներին, ովքեր ձերբակալվել և ենթարկվել են «շինծու դատավարությունների»:
«Միացյալ Նահանգները ամուր դիրքորոշում է որդեգրել՝ ի պաշտպանություն ժողովրդավարությանն Ուկրաինայում և նույնը պետք է անի հայ ժողովրդի համար, որը նույնպես բախվում է գոյաբանական սպառնալիքների»,– եզրափակվեց վկայությունը։ «Համագումարի դիրքորոշումը հստակ է՝ պաշտպանել ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, դեմ լինել ցեղասպանությանը և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ պատժամիջոցներ սահմանելով»:
Լուսանկարում՝ Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին
Ամերիկայի հայկական համագումար