Լրահոս
Օրվա լրահոսը

Թադեւոս Ավետիսյան․ Հարկերից զատ, պետական գանձարանն այդ ո՞վ է փոշիացնում` մեկ անձից գնումներով․ «Հրապարակ»

Մայիս 23,2024 11:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում այս թեմայի հետ կապված ասաց. «Այս իշխանության վարքագիծն այլախոհների նկատմամբ` երեւացող-չերեւացող ու անուղղակի տեռորն է: Ազատ խոսքի, այլակարծության ցանկացած դրսեւորման նկատմամբ այս իշխանությունները որդեգրում են նման կեցվածք: Մարդը կարող է իրենց համար լինել ընդունելի, նույնիսկ պաշտոններ կարող են շնորհել, գովերգեն, սակայն երբ գեթ մեկ այլակարծության նշույլ նկատեն, վերջ, միանգամից թշնամանում են, ողջ պետական համակարգն ու իրենց ֆեյք ինդուստրիան, որը մեր երկրի տունն է քանդել, ուղղորդում են այդ անձի, ուժի, երեւույթի դեմ: Ակնհայտ է, որ երբ եկեղեցին կանգնեց ժողովրդի կողքին, բարձրաձայնեց ազգային ողբերգությունների շարանը, միայն նոր հիշեցին հարկերը: Եկեղեցին իշխանության կողմից թիրախավորված է, ինչը, մեղմ ասած, նենգություն է: Թուղթն ու գրիչն իրենց ձեռքին է, իրենց թվում է՝ այդպես կարող են բոլորին ահաբեկել:

Սա ահաբեկչական դրսեւորում է: Ստացվում է, ասում են` եթե դուք այլ տեսակետ ու կարծիք ունեք, անկախ այն բանից, ազգային շահերից դա բխում է, թե ոչ, միանգամից հարձակվում են` իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով: Այն հայտարարությունները, թե պետք է եկեղեցուն հարկել, ուղղակի հակասահմանադրական է: Եկեղեցին ոչ միայն մեր մտքում ու սրտում է, այլեւ օրենքով է կարգավորված` Սահմանադրությամբ: Այնպես որ, նման հայտարարություններն օրենքին դեմ են: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին. «Հարկեր վճարեք՝ փամփուշտ գնենք» կեղծ օրակարգին, ապա եթե հարկեր հավաքող են, թող իրենց շրջապատի օլիգարխներից հարկեր գանձեն, որոնք երբ զգում են հարկերի օրինական մոտալուտ շունչը, բոլորի դիմակները պատռվում են: Հարկերից զատ, պետական գանձարանն այդ ո՞վ է փոշիացնում` մեկ անձից գնումներով: Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ մեկ անձից գնումները հենց սրանց օրոք դարձան օրինաչափ: Այն բարձր տնտեսական աճը, որի պատճառով իշխանությունները գլխապտույտի մեջ էին որոշ ժամանակ առաջ, իրենց հետ այնքանով կապ ունի, ինչքան, օրինակ, Չիլիի իշխանությունը Հայաստանի հետ»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031