«Հրապարակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տավուշցի պատգամավոր, Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը։
– Ինչո՞ւ Փաշինյանը չկարողացավ այնպես բանակցել, որ սահմանը կիրանցեցիների տների միջով չանցներ, գոնե մի 5 մետր հեռու լիներ, որ բնակիչներն իրենց տները լքելու խնդրի առջեւ չկանգնեին։
– Խնդիրը նրանում է, որ դա վարչապետի բանակցելու հետ կապ չունի։ Սա 1976թ․-ին գծված քարտեզի վերարտադրությունն է, բանակցելու ոչինչ չկա։
– Փաշինյանն ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց Տավուշից հող չեմ տա։ Եթե, ինչպես ձեր թիմն է ասում, Տավուշից ոչ մի մետր չի հանձնվում, այդ դեպքում ինչո՞ւ եք Կիրանցի բնակիչներին տների փոխհատուցում տալիս, Ոսկեպարի ճանապարհին փոխարինող այլընտրանքային ճանապարհ կառուցում։
Կարդացեք նաև
– Խնդիրը նրանում է, որ այդտեղ մի հատ բենզալցակայան կա, ավտոլվացման կետ կա, տաղավար կա, դրանք սարքողներն իմացել են, որ դա Ադրբեջանի հողն ա, իրենք սեփականության վկայականներ չունեն։ Երեւան քաղաքում կան հարեւանների հողեր, եթե հիմիկվա քարտեզներով փորձենք կադաստրի վկայականով ճշտել, իրար հետ անհամապատասխանություն է լինելու։ Տավուշի մարզից հող տալու մասին խոսք չկա, ուղղակի սահմանը գծելիս որոշակի շեղումներ են լինում։
– Մարդիկ ասում են` սյուները տեղադրելուց հետո գոնե ականներ տեղադրեք, որ ադրբեջանցիները չներխուժեն հայկական գյուղեր։
– Մենք ասում ենք՝ խրամատ չպիտի լինի, իրար դեմ կանգնած զինված մարդիկ չպետք է լինեն, պիտի լինեն սահմանապահներ։ Կիրանցը եւ Խրեմլու գյուղն իրարից բաժանվում են մեկ ճանապարհով, ի՞նչն ականապատենք, Կիրա՞նցը, թե՞ Խրեմլուն։ 29 743 ք/կիլոմետր Հայաստանի տարածքի մեջ Խրեմլու չկա, դուք ասում եք՝ տալիս ենք, ի՞նչն ենք տալիս։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: