ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում հայտարարել է. «Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս։ Շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ-ի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք»:
«ՉԻ». Այսինքն, եթե նախկին իշխանությունները անօրինականություններ, հանցագործություններ էին կատարում, իշխանական պատգամավորը չի թաքցնում, որ իրենք էլ են պատրաստ անօրինականություններ, հանցագործություններ կատարել:
Խաչատուր Սուքիասյանը, օրինակ, պատրաստ է ինչ-որ նախկինների ունեզրկել: Եթե խելոք չպահեն, այնպես կանի, որ բանտերում մահանան:
Միայն թե ինչի՞ց է պատգամավորը վերցրել, որ ինքը միշտ իշխանություն է լինելու:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: