Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պապ թագավորի «իրական Հայաստանը». Արսեն Հակոբյան

Մայիս 22,2024 23:45

ՀՀ վարչապետը պատմական զուգահեռներ բերելիս հաճախ նշում է Պապ թագավորի մասին, նաև՝ որպես իրեն համար ընդօրինակելի կերպար։ Բայց ինչ համեմատության եզրեր կարող են լինել, կամ որո՞նք են դրանք այդքան էլ պարզ չէ – 2018 առ այսօր  ՀՀ վարչապետի և ընդամենը 4 տարի․ (370-374թթ․) կառավարած Պապ թագավորի միջև։

Պապը գահը ժառանգել է բզկտված ու պարսիկների կողմից օկուպացված երկրում, այն էլ մի կերպ, չափազանց ծանր պայմաններում։ Նման իրավիճակում Պապը վերականգնում է հայկական բանակը՝ հասցնելով 100․000։ Այդ իմաստով, հայոց թագավորը  ներկա որոշակի շրջանակների կողմից կարող է բնութագրվել՝ որպես «միլիտարիստ», քանի որ հայկական բանակի լեգիտիմության խնդիրը չէր կապում պարսիկների համաձայնության հետ։

Պապը նաև «ռևանշիստ» էր բառի բուն իմաստով, նա ոչ միայն վերականգնեց Մեծ Հայքի կորսված տարածքներն ու պարսիկներին դուրս շպրտեց երկրից, այլև հայկական զորքը Պապի ու սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, ուղղակի նաև վրեժ էր լուծում անարգված ու սպանված Փառանձեմ թագուհու, Արշակ Բ թագավորի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի համար՝ վարվելով նույն կերպ պարսիկ հրամանատարների ու իշխանների հետ՝ տիկ հանելով։

Փավստոս Բյուզանդն ասում է, որ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը այդ կերպ վարվեց 600 պարսիկ ավագների հետ և ուղարկեց Պապին  ի հատուցումն։

Միգուցե, ներկա իշխանության համար Պապի կերպարը ինչ-որ տեղ դերակատար է Եկեղեցու հետ ունեցած հարաբերությունների պատճառով, ու նաև այն, որ այդ իսկ պատճառով Փավստոս Բյուզանդի մոտ ոչ միանշանակ է  նա ներկայացվում։

Սակայն, ոչ միանշանակությանը վերաբերում  է կերպարի որոշ նրբերանգներին, ոչ թե ամբողջական գործունեությանը։ Ի վերջո, հաղթանակների, «ռևանշի» ու Հայքի միավորման մասին հենց Փավստոսը/Եկեղեցին է ասում և Պապ-Եկեղեցի հարաբերությունները այլ պատճառա-հետևանքային տիրույթում էին։

Ինչևէ, ներկա իշխանության գաղափարախոսների համար այստեղ էլ է հիասթափություն սպասվում, քանի Պապի ամբողջական կերպարի ու գործունեության մասին, մենք իմանում ենք 18-րդ դարի վերջերից սկիզբ առած քննական պատմության միջոցով, որը, ըստ Հայաստանի վարչապետի, գրված է «կայսրության» կամ «կայսրությունների» թելադրանքով համարյա թե «գործակալների» կողմից, և առ այսօր մենք պատմություն գրել չգիտենք»։

 

Պատմաբան Արսեն Հակոբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031