Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եւ իշխանությունների վախերի մասին

Մայիս 22,2024 22:44

«Ամենակարեւոր երկու արձանագրումը, որ իրենց վախերի ներկայացման ժամանակ ասաց՝ շատ քաղաքացիներ մասնակցում են, ինքը իր վախը, որ շատ քաղաքացիներ մասնակցում են այս սրբազան շարժմանը, արդեն բարձրաձայնեց: Երկրորդ կարեւոր վախը, որ իրենք ունեն այս շարժումից ու ներկայացվեց՝ սրբազան շարժմանը դուք ներառել եք արցախցիներին, սա իրենց երկրորդ կարեւոր վախն է»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Նա անդրադարձավ նաեւ Սուքիասյանի այն հայտարարությանը, թե ինքը բունկերում ինչ է լսել. «Իսկ երբ ես տեղից արձագանքեցի՝ դուք ինչ գործ ունեիք բունկերում, ինքը սկսեց մեղմացնել իր խոսքը, թե ինքը չի եղել բունկերում, այլ Սամվել Բաբայանն է եղել, Բաբայանն է իրեն ասել: Ըստ էության՝ նա հանցագործության մասին հաղորդում արեց, որ կամ ինքն է գտնվել բունկերում, ինչը չի կարելի,  կամ Սամվել Բաբայանն է  բունկերում եղած խոսակցությունը  իրեն փոխանցել, ինչը էլի չի կարելի: Վերջին օրերին ՔՊ-ականների ելույթները ապացուցում են մի կարեւոր բան, ինչքան էլ փորձում են ասել, որ «Տավուշը հանուն հայրենիքի»  շարժումից վախեր չունեն, շարժումը մարում է, իրենց ամեն խոսքն ու ելույթը վառ ապացույցն է իրենց սարսափի, վախերի, եթե հայտարարում են, թե իրենց ամեն մի քայլը լեգիտիմության արդյունք է, ինչու են իրենց օրինական քայլն անելուց թաքնվում ոստիկանական պատնեշների հետեւում, այդ դեպքում ի՞նչն է իրենց վախեցնում»:

Պատգամավորը անդրադարձավ նաեւ Կիրանց կատարած իր այցելությանը.  «Իրենց նկարագրած սահմանային գիծը՝ անվտանգային սահմանագիծը, ընդամենը 50 մետր է  հեռու դպրոցից, եթե ծառեր տնկելն այդքան անվտանգային զորություն ունի, ինչու ձեր ղեկավարը՝ ՆՓ-ն Զելենսկուն չի հայտարարում, թող ռուսական ռազմաճակատի արանքում ծառեր տնկեն, իզուր ինչու են այդքան զոհ տալիս, թող շենքերի տանիքների վրա ծառեր տնկեն ու փրկվեն ԱԹՍ-ների հարձակումներից»:

Տիկին Կյուրեղյանը նկատեց, որ ամեն անգամ երբ Նիկոլ Փաշինյանը գալիս է ԱԺ, պատգամավորների սեղաններից հավաքում են ջրի շշերը, որ հանկարծ պատգամավորները իր ուղղությամբ շիշ չնետեն: Պատգամավորը նաեւ հեգնեց, դե թող Փաշինյանի առջեւ էլ ծառեր տնկեն, պատգամավորները չեն տեսնի նրա երեսը, ինքն էլ անվտանգ կլինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031