Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան․ «Ուզում եմ տեսնել՝ էսօր ամբիոնից ձեռքը կտրվա՞ծ էր խոսում, թե՝ չէ։ Փաստորեն, չի կտրել, էդ էլ սուտ ասեց»

Մայիս 22,2024 21:35

«Իրեն որ մնա, Ձիրավի ճակատամարտն էլ է ինքը հաղթել»,-այսօր  սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը՝ լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարությանը։

Փաշինյանը ԱԺ-ում այսօր ասել է․ «․․․ Ի վերջո հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, կայսերական կառավարման եղանակ է ունեցել, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ: Խեղճ Պապ թագավորը մինչեւ քաշեց բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը մինչեւ այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1, 2 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու:

Այն հարցը, որ այսօր լուծվում է ՀՀ-ում չմտածեք 6 տարվա հարց է, հազարամյա հարց է: Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլեւս չի սպանվելու եւ ես, որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն: Պապ թագավորը չի՛ սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի ու այդ երազանքը այլեւս որեւէ մեկը չի կարող սպանել»:

Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ Փաշինյանն աղերս չունի ո՛չ Պապ թագավորի հետ, ո՛չ էլ իր պատկերացրած պետության հետ․ «Ինքն անընդհատ կորցրել է։ Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններ է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտ հաղթել։ Ինքն ի՞նչ է արել, մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է,  է՞դ է Պապ թագավորը, այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու»։

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է՝ շարժման «չակնկալիքների» պայքարը տանելու է պետության չգոյության, Բագրատ սրբազանն ասաց՝
պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ «Ինքը ծրագրված պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր»։

Բագրատ Սրբազանը «․․․Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ» Փաշինյանի այս հայտարարությանն էլ արձագանքելով,  ասաց․ «Ինչպես 2 ամիս մեր գերիները պետք  սպասեին, ինչպես ձեռքը պիտի կտրեր, ձեռքը կտրե՞լ է, հարցրեք՝ ձա՞խն է, թե՞ աջը։ Ուզում եմ տեսնել՝ էսօր ամբիոնից ձեռքը կտրվա՞ծ էր խոսում, թե՝ չէ։ Փաստորեն չի կտրել, փաստորեն էդ էլ սուտ ասեց»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031