Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան․ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները չեն տեղավորվելու Քրեական օրենսգրքում, քանի որ Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ

Մայիս 22,2024 21:03

Խաչատուր  Սուքիասյանի հայտարարությունները չեն կարող չտեղավորվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի տիրույթում։ Այս մասին այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա ասաց, որ այդ հայտարարությունները չեն տեղավորվել ու չեն տեղավորվելու Քրեական օրենսգրքում, քանի որ Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ։

Խաչատուր Սուքիասյանն այսօր խորհրդարանում դիմելով ընդդիմությանն, ասել է․ «Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք, դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ։ Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները՝ մեզ մոտ այնպիսի կարծիք է ձեւավորվում, որ մեր գործընկերները եւ ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների»։

Ռուբեն Մելիքյանը եկեղեցու բակում անդրադարձավ որոշ ձերբակալություններին, իրավապահների ապօրինություններին եւ խոշտանգումներին։

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր հանդիպել է տնտեսագետների , կրթության եւ գիտության ոլորտների մասնագետների հետ, ապա, երեկոյան, ինչպես միշտ,  օրն ամփոփել է սուրբ Աննա եկեղեցու բակում, պատասխանել լրագրողների հարցերին

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031