Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիրանց մեր այցելությունից հետո բռնաճշնումներ են սկսվել, մեր տղաներին կանչում են ոստիկանատուն, հարկային ստուգումներ են անում․ Բագրատ սրբազան

Մայիս 22,2024 20:10

Կիրանց մեր այցելությունից հետո բռնաճշնումներ են սկսվել, մեր տղաներին կանչում են ոստիկանատուն։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ասաց, որ երեկվանից, նույնիսկ դրա առաջին օրվանից  Կիրանց մեր այցելությունից  հետո ոստիկանատուն են կանչում մեր տղաներից ոմանց․ «Անընդհատ կանչում են, ուզում են ճնշումներ բանեցնել, հասկանան, թե ես ինչպես եմ գնացել Կիրանց, երեւի իրենց վրա շատ մեծ ճնշում կա, համակարգում հասկացել են, որ խնդիր ունեն։  Բռնաճնշումներ են սկսվել՝ տնտեսական ճնշումներ, հարկային ստուգումներ։ Հասել ենք մի հանգրվանի, որ մարդիկ արդեն վախի մեջ են, փորձում են իրենց այլազան մեթոդներով ճնշել, որպեսզի իրենց սուտը թագավորի մեր երկրում»։

Սրբազանը դիմեց Տավուշի ոստիկանապետին, գնդապետ Մկրտչյանին ու ասաց․« Պարոն Մկրտչյան, մարդկանց մ՛ի ճնշեք, մեքենաներն են ապօրինի ստուգում, մտնում են զենք-զինամթերք են ման գալիս։ Ինչ ասես, անում են։ Ինչո՞ւ, չէ որ այս շարժումը մարել, մեռել է, ինչո՞ւ եք խառնվել իրար»։

Սրբազանն այսօր հանդիպել է տնտեսագետների, կրթության եւ գիտության ոլորտների մասնագետների հետ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031