Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրել ենք բավարար ուժեր ներդնել, որպեսզի Կիրանցի ճանապարհի կառուցման աշխատանքները երկու ամսում ավարտվեն»․ Գնել Սանոսյան

Մայիս 22,2024 19:50

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ հարցին, թե երբ կկառուցվի Կիրանցի նոր ճանապարհը։

«Երկու ճանապարհի մասին է խոսքը, մեկն ամբողջովին նոր կառուցվող, մոտ 250 մետր երկարություն կունենա նախնական հաշվարկներով։ Այո, շինարարությունը սկսվել է, եւ խնդրել ենք շինարար ընկերությանը, այլ գործընկերներին՝ բավարար ուժեր ներդնել այնտեղ, որպեսզի այդ աշխատանքները երկու ամսում ավարտվեն։ Հեշտ չէ, բայց անհնար էլ չէ, ամեն ինչ կանենք, որ այդպես լինի»,- ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ մյուս ճանապարհը գործող ճանապարհն է՝ դեպի Աճարկուտ գնացող, որը մի հատվածով միանում է հանրապետական ճանապարհին։ «Ընդհանուր առմամբ մոտ 3,5 կմ երկարություն ունի, որի մի մասը հին ասֆալտապատ ճանապարհ է, դեռ 1970-80-ական թվականներին կառուցված, մյուս մասը գրունտային նեղ ճանապարհ է։ Մենք այս ճանապարհն ուզում ենք հիմնանորոգել, որոշակի նորմատիվային նոր չափորոշիչների համապատասխանեցնել, լայնացնել եւ ամբողջն ասֆալտապատել։ Այս ճանապարհի աշխատանքները նույնպես սկսված են, եւ այս ճանապարհի համար եւս նախնական նախանշված է մոտ 2 ամիս ժամկետ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031