Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կրթության, գիտության, մշակույթի համակարգում մենք մինչ օրս ազդեցիկ կերպով չենք օգտագործել մեր սփյուռքի ներուժը»․ Բագրատ սրբազան

Մայիս 22,2024 19:15

Կառավարման իմաստով դպրոցը կարծես անտերության մատնված լինի։ Այս մասին այսօր կրթության ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա մասնագետների հետ կիսվեց կրթության եւ գիտության ոլորտի մասին իր կարծիքով։

Բագրատ սրբազանն անդրադառնալով դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանն, ասաց՝ մարդիկ կամ երկրի ղեկավարը անձնական նախաձեռնություն է դրսեւորում այս կամ այն հարցը լուծելու համար․«Եվ դրանք շատ հաճախ ոչ թե ուղղված են կրթական ծրագրերին, այլ շենքերին, կառույցներին,  կախիչներին,  ցնցուղներին։ Համակարգը չի գործում»։

Սրբազանի խոսքով՝ ուսուցիչներ մատակարարող հաստատություններից մեկը՝ մանկավարժական համալսարանը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ․«Գրավչություն չունի։ Ուսուցիչներ պատրաստելու, արտադրելու առաքելությունը, գրավչությունը նվազել է։ Հանրության վերաբերմունքն էլ թույլ չի տալիս, որ մարդիկ ներգրավվեն այդ մեծ առաքելության մեջ»։

Բագրատ սրբազանի կարծիքով՝ Ակադեմիական քաղաքը բացարձակ անհասկանալի ծրագիր է, թե՝ ինչ սկզբունքներով կամ հիմքերով է գործելու․«Նույնիսկ անվտանգային առումով՝ այդքան մարդ մի տեղում կենտրոնացնելը»։

Սրբազանի խոսքով՝ կրթության, գիտության, մշակույթի համակարգում մենք մինչ օրս ազդեցիկ կերպով չենք օգտագործել մեր սփյուռքի ներուժը․«Օրինակ՝ ԱՅԲ հիմնադրամը։ Մենք աշխարհասփյուռ գիտնականներ ունենք, կրթության ոլորտի մասնագետներ որոնք, այլ երկրների կրթությամբ կամ գիտությամբ են զբաղված։ Դա մի մեծ պոտենցիալ է, որը Հայաստանի սահմաններից դուրս է։ Չափազանց  անհրաժեշտ է սփյուռքի կարող ուժի ներգրավվածությունը, մենք վախենում ենք իրենցից,  որովհետև ով հասնում է որեւէ պաշտոնի, կարծում է, թե ինքն ամեն ինչ գիտի, կարիք չունի լսելու կամ հետեւելու անցած ճանապարհի փորձառությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031