«2018 թվականից մենք Հայ Առաքելական Եկեղեցու հարկման թեմայով աշխատում ենք։ Ես ուզում եմ՝ հանրությունն իմանա, որ մեր դիրքորոշումը եղել է հետեւյալը։ Մենք ասել ենք, որ մեր խնդիրն է, որ մեր ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվեր տեղ չթողնենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հասկանում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի առանձնահատկություններ, եւ մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ այդ հարկային համակարգը ներդնենք եւ հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ Առաքելական Եկեղեցուն։ Եվ եթե դրա անհրաժեշտությունը լինի, այս ծրագրերով նաեւ պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում եւ այլն։ Այստեղ այսպես թե այնպես այդ ուղղությամբ բավական գումարներ ծախսում ենք, եւ այս առաջարկը պաշտոնապես եղել է։ Ինձ համար զարմանալի է, թե ինչո՞ւ են մերժել։
Այսինքն՝ մենք ասել ենք, որ ուզում ենք ընդամենը թափանցիկություն, ինչքան կհավաքվի, ամբողջը մեր պետական բյուջեի մասին օրենքով լրիվությամբ կվերադարձնենք։ Երբ մենք վերլուծել ենք, թե ի՞նչը կարող է պատճառ դառնալ այս մերժման, թափանցիկության խնդիրը, որովհետեւ ըստ ամենայնի ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ, հակառակ դեպքում թող որեւէ մեկը բացատրի, թե ինչո՞ւ պետք է այս առաջարկը մերժվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վերջին խոսակցությունը սա է եղել Եկեղեցու հետ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ